Հրապարակային պայմանագիր
Թարմացվել է 11․01․2024թ.-ին

Հիմնական պայմաններ

Իմսիորւն ՓԲ ընկերությունը և իր հետ փոխկապակցված անձինք (այսուհետ՝ «Մենք», «Մեր» կամ «Մեզ»), ներկայացնում են imsirun.am, antheris.am առցանց գնումների հարթակները, Անթերիս կլինիկաների ցանցը, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում՝ Կայքերի և ֆիզիկական կլինիկաների միջոցով գործարքների՝ ապրանքների, ծառայությունների գնման, վճարման և այլ գործարքների www.imsirun.am, antheris.am ինտերնետային կայքերում (այսուհետ՝ «Կայք»)  և ֆիզիկական հասցեներում իրականացման հիմնական պայմանները։ Սույն Հրապարակային պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) պայմանները նախատեսված են կարգավորելու հաճախորդների հետ հարաբերությունները և կարող են թարմացվել Իմսիրուն ՓԲԸ կողմից՝ իր հայեցողությամբ: www.imsirun.am-ն, antheris.am առցանց հարթակներ են, որտեղ վաճառվում են Իմսիրուն դեմքի խնամքի փաթեթներ, Իմսիրուն փաթեթների համար նախատեսված նվեր քարտեր, Անթերիս նվեր քարտեր և Իմսիրուն ՓԲԸ բոլոր ծառայությունները։ Իմսիրուն ՓԲԸ իրականացնում է բժշկական կոսմետոլոգիական և մաշկաբանական ծառայություններ։ 

1. Պայմանագրում օգտագործված հիմնական հասկացությունները

Հրապարակային պայմանագիր՝ imsirun.am-ի և Հաճախորդի միջև կնքվող` Կայքի օգտագործման և Մեր կողմից մատուցվող Ապրանքների/Ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու մասին պայմանագիր:

Օգտագործող կամ Օգտատեր կամ Հաճախորդ (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր») ֆիզիկական անձ, որը Իմսիրուն ՓԲԸ հետ կնքել է Պայմանագիր` Կայքի օգտագործման, imsirun.am-ի կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ:

Գործընկեր կամ Ծառայություններ մատուցող անձ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը Իմսիրուն ՁԲԸ հետ կնքել է պայմանագիր՝ վաճառվող ապրանքների և/կամ կատարվող աշխատանքների և/կամ մատուցվող ծառայությունների դիմաց:

Վաճառող կամ Իմսիրուն ՓԲԸ՝ առցանց հարթակ ու ֆիզիկական հասցեներ, որն առաջարկում է Անթերիս կլինիկաների ցանցի Ապրանքներ և/կամ Ծառայություններ:

Կայք` Անթերիս կլինիկաների ցանցի և Իմսիրուն ՓԲԸ կողմից առաջարկվող Ապրանքները և/կամ Ծառայությունները ներկայացնող համացանցային կայքը, որը գրանցված է նույնանուն imsirun.am կամ antheris.am դոմենային հասցեով:

Վճարում` Օգտատերերի կողմից դրամական պարտավորության կամ այլ վճարման կատարում:

2. Ընդհանուր դրույթներ

2.1. Սույն պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն է համարվում Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցվելը, պատվերի և նախատեսված վճարի կատարելը։ Օգտատիրոջ կողմից սույն առաջարկի բոլոր պայմաններին համաձայնելը, հավասարազոր է Պայմանագրի կնքմանը:

2.2. Սույն հրապարակային պայմանագիրը կարող է պարբերաբար փոփոխվել և թարմացվել Իմսիորւն ՓԲԸ կողմից՝ իր հայեցողությամբ։ Ավելին, որևէ ծառայության մասից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այդ Ծառայությունների նկատմամբ կիրառելի հրապարակված ուղեցույցներին, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: Իմսիորւն ՓԲԸ կարող է Ձեզ ծանուցում ուղարկել Կայքի կամ Պայմանների փոփոխությունների մասին՝ կիրառելով առկա էլեկտրոնային հաղորդակցության միջոցները: Դուք հասկանում և համաձայնում եք, որ Պայմանների որևէ այլ լեզվով տրամադրած թարգմանությունը Ձեր հարմարավետության համար է, և Իմսիորւն ՓԲԸ-ի հետ Ձեր հարաբերությունները կարգավորվում են Պայմանների հայերեն տարբերակով: Պայմանների հայերեն տարբերակի և այլ լեզուներով կատարված թարգմանությունների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակա է ճանաչվում Պայմանների հայերեն տարբերակը:

2.3. Օգտատերը սույն պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է Կայքից օգտվելու կանոններին, և այդ կանոններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում են իր կամ իր կողմից ներկայացվող անձի շահերից, և որևէ կերպ չեն խախտում իր կամ իր կողմից ներկայացված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չեն կարող որևէ վնաս պատճառել վերոնշյալ անձանց:

3. imsirun.am-ի իրավունքներն ու պարտականությունները

3․1․ imsirun.am-ն իրավունք ունի՝

3.1.1. Մերժել Օգտատիրոջ գործարքը՝ Օգտատիրոջ գործողությունների օրինականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում,

3.1.2. Կայքում նախապես հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել Հրապարակային պայմանագրի դրույթները,

3.1.3. Հրապարակային պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացման համար իր հաշվին և իր հայեցողությամբ ներգրավել երրորդ անձանց,

3․1․4 Չառաքել այն պատվերները, որոնց Պատվիրատուի հետ հնարավոր չի եղել կապ հաստատել, գործում է միայն կանխիկ վճարման դեպքերի համար,

3.1.5. Օգտվել Հրապարակային պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։

3․2․ imsirun.am-ը պարտավոր է՝

3.2.1. Օգտատիրոջ համար ապահովել Կայքից անխոչընդոտ օգտվելու հնարավորություն,

3.2.2. Համակարգի գործունեության շրջանակներում Օգտատիրոջը տրամադրել տեղեկություններ imsirun.am-ի միջոցով վաճառվող ապրանքատեսակների տրամադրվող ծառայությունների, կատարվող աշխատանքների, ակցիաների և այլ հնարավորությունների մասին:

3.2.3. Օգտատիրոջը տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն Հրապարակային պայմանագրի կատարման համար:

4. Օգտատիրոջ իրավունքներն ու պարտականությունները

4.1. Օգտատերն իրավունք ունի`

4.1.1. Օգտվել Կայքում հասանելի բոլոր ապրանքատեսակներից, աշխատանքների կատարումից և ծառայություններից՝ Կայքի օգտագործման կանոնների համաձայն:

4.1.2. Ուղարկել դիմում-բողոքներ ինչպես էլեկտրոնային եղանակով՝ Կայքի` «Կապ մեզ հետ» բաժնում տեղադրված լրացվելու ենթակա դաշտերի կամ հեռախոսազանգի  միջոցով:

4.1.3. Առաջարկություններ անել Հրապարակային պայմանագրի շրջանականերում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

4.2. Օգտատերը պարտավոր է՝

4.2.1. Պատշաճ ձևով իրականացնել Հրապարակային պայմանագրով և Կայքում սահմանված պարտավորությունները,

4.2.2. Իմսիորւն ՓԲԸ տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Հրապարակային պայմանագրի շրջանակներում ապրանքների գնման, աշխատանքներից և ծառայություններից օգտվելու համար,

4.2.3. Կայքից օգտվելու ընթացքում հետևել Կայքի օգտագործման կանոններին,

4.2.4. Խստորեն պահպանել Հրապարակային պայմանագրի շրջանակներում հայտնի դարձած և փոխանակվող տեղեկատվության գաղտնիությունը, հակառակ դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվի պատասխանատվության։

5. Մտավոր սեփականության իրավունքները

5.1. Օգտատերն ընդունում է և համաձայն է, որ Կայքում առկա բոլոր նյութերը (բացառությամբ հաճախորդների մեկնաբանությունների), ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են imsirun.am-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:

5.2. Կայքի տեղեկատվության, ինչպես նաև գովազդային նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերման, օգտագործման դեպքում հղումը Կայքին պարտադիր է:

5.3. Կայքում ներկայացված են ապրանքներ և ծառայություններ, որոնք Անթերիս կլինիկաների ցանցի և Իմսիորւն ՓԲԸ սեփականությունն են։

5.4. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն այցելուի անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով` առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

6. Վեճերի լուծման կարգը և Պատասխանատվություն

6.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

6.2. Բողոքների առկայության դեպքում կարող եք Կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Կապ մեզ հետ» բաժնում տեղադրված լրացման հայտի։

6.9. Իմսիրուն ՓԲԸ պատասխանատու չէ Ապրանքների և/կամ Ծառայությունների օգտագործման հետ կապված որևէ վնասի համար:

6.10. Ներկայացուցիչը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, տեխնիկական անսարքությունները, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի, պատահական և դիտավորությամբ և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:

7. Կողմերի պատասխանատվությունը

7.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Հրապարակային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը /Ֆորս-մաժոր/

8.1. Հրապարակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների, ներառյալ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

9. Այլ դրույթներ

9.1. Հրապարակային պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են imsirun.am-ի պաշտոնական կայքով նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.2. Հրապարակային պայմանագիրն էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է Իմսիրուն ՓԲԸ-ի և Օգտատիրոջ ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին:

9.3. Համակարգում բոլոր ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները տեղադրված են Կայքում:

9.4. Հրապարակային պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ՝ Կայքում գրանցման, պատվերի և նախատեսված վճարը կատարելու պահից:

9.5. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին մյուս Կողմին 15 /տասնհինգ օր/ առաջ էլեկտրոնային ծանուցում ուղարկելու միջոցով:

10. Ծանուցումներ

10․1․ Մեր ծառայություններից օգտվելու դեպքում Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը՝ մեր ծառայությունների մասին  հետագա ծանուցումներ ստանալու վերաբերյալ։

10.2. Հրապարակային պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում Հրապարակային պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները կարող են կատարվել էլեկտրոնային փոստի, Կայքի կամ տրամադրված հեռախոսահամարի միջոցով, որը համարվում է պատշաճ։

10.3. Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով՝ Իմսիրուն ՓԲԸ չի կարող երաշխավորել էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարով ուղարկված հաղորդագրությունների ստացումը Օգտատիրոջ կողմից: