Արևապաշտպան քսուք (SPF)
Շատերը չգիտեն, որ արևապաշտպան քսուք պետք է օգտագործել ամբողջ տարվա ընթացքում՝ ճիշտ ընտրելով SPF գործակիցը։ Արևապաշտպան քսուքի օգտագործումը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից` կանխելով նաև մաշկի ծերացումը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ամռանն ընտրել 50+ SPF քսուք, իսկ ձմռանը 15-30։ Արևապաշտպան քսուք ընտրելիս պետք է հաշվի առնել նաև, թե մաշկի ի՞նչ տեսակ ունեք, չոր, յուղոտ, թե՞ կոմբինացված:
Խոնավացնող քսուք
Ամենօրյա խնամքի ընթացքում կարևոր է կատարել մաշկի խոնավացում առավոտյան և երեկոյան։ Ի դեպ, խոնավացումն անհրաժեշտ է մաշկի բոլոր տիպերին՝ չոր, յուղոտ և կոմբինացված։ Խոնավացնող քսուք ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նաև բաղադրությանը, օրինակ չոր մաշկի դեպքում խորհուրդ է տրվում ընտրել ավելի խիտ, իսկ յուղոտ մաշկի դեպքում՝ թեթև բաղադրությամբ խոնավացնող քսուք։
իմսիրուն դեմքի խնամք
իմսիրուն դեմքի խնամքը բաղկացած է 14 փաթեթներից, ինչը թույլ է տալիս անգամ շոգ եղանակին ընտրել մաշկին համապատասխան փաթեթ։ Իմսիրուն դեմքի խնամքի փաթեթները կազմված են տարբեր պրոցեդուրաներից, ինչը թույլ է տալիս ընտրել խնամք՝ յուրաքանչյուր եղանակին համապատասխան։ Ամռանը մաշկը առավել արագ է չորանում՝ շոգի և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության պառճառով: Այս գործոնները նպաստում են մաշկի ջրազրկմանը, ինչի դեմ պայքարը այս շրջանում շատ կարևոր խնդիր է: Իսկ իմսիրուն դեմքի խնամքը համալրված է այնպիսի փաթեթներով, որոնք ապահովում են մաշկի խորը խոնավացումը, սնուցումը, թարմ և փայլուն տեսքը։