Ձմռանը պատրաստվել պետք է ոչ միայն զգեստապահարանը թարմացնելով, այլ նաև մաշկի խնամքի միջոցներով։
Մաշկն ունի բնական լիպիդային շերտ, որը պաշտպանում է այն արտաքին գործոններից և ապահովում մշտական խոնավությունը: Ձմռան ցուրտ եղանակը, քամին և օդի տաքացուցիչները կարող են վնասել այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետևանքով մաշկը դառնում է ավելի զգայուն և ավելի խոցելի՝ բակտերիաների և գրգռիչների նկատմամբ:
Մի քանի խորհուրդ, թե ինչպես ունենալ առողջ և խնամված մաշկ՝ հատկապես ձմռանը։
- Հրաժարվի՜ր ալկոհոլ պարունակող խնամքի միջոցներից՝ դրանք փոխարինելով ավելի նուրբ հիմքով պրոդուկտներով։
- Բաց մի՜ թող առավոտյան և երեկոյան խնամքը։
- Շաբաթական 1-2 անգամ օգտագործի՜ր խոնավացնող դիմակներ, որոնց մեջ կա հիալուրոնաթթու։
- Օգտագործի՜ր վիտամին C և E պարունակող շիճուկներ, որոնք նպաստում են կոլագենի արտադրությանը և բջիջների վերականգմանը:
- Մի մոռացի՜ր արևապաշտպան քսուքի մասին, քանի որ անգամ ձմռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները ներթափանցում են մաշկ։
- Կատարի՜ր շերտազատում՝ չոր և մահացած բջիջները հեռացնելու համար։
Խորհուրդ է տրվում օգտագործել նուրբ շերտազատող միջոցներ, ինչպիսիք են սրճային կամ շաքարային սկրաբները, որոնք չեն առաջացնում գրգռվածություն: - Խմի՜ր բավարար քանակությամբ ջուր, օգտագործի՜ր միրգ և բանջարեղեն։
Պրոցեդուրաներ, որոնք խորհուրդ ենք տալիս կատարել ձմռանը
Ամենօրյա խնամքի արդյունավետությունը բարձրացնելու և առողջ մաշկ ունենալու համար խորհուրդ է տրվում ամիսը 1 անգամ կատարել պրոֆեսիոնալ խնամք՝ կախված մաշկի տեսակից։
Իմսիրուն դեմքի խնամքը ներառում է 15 փաթեթ, և անվճար խորհրդատվության ընթացքում մասնագետն առաջարկում է կատարել այն փաթեթը, որը համապատասխանում է քո մաշկի տեսակին։
Քանի որ ձմռան արևը բավական ակտիվ չէ, մասնագետները խորհուրդ են տալիս կատարել փաթեթներ, որոնք ներառում են լազերային պրոցեդուրաներ՝ Frax և Thulium:
Frax լազերը ակտիվացնում է կոլագենի սինթեզը, ինչը պատասխանատու է մաշկի երիտասարդ տեսքի համար, իսկ Thulium լազերը բարելավում է մաշկի արտաքին տեսքը՝ նվազեցնելով պոստակնե հետքերը, պիգմենտները, անհարթությունները և մանր կնճիռները։
Ինչպես արդեն նշեցինք, հատկապես ցուրտ եղանակին մեր մաշկը կարիք ունի խորը խոնավացման և սնուցման, հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս կատարել փաթեթներ, որոնք ներառում են Deep Shoot պրոցեդուրան։
Խորը խոնավացնելու, սնուցելու և մաշկի առողջ փայլը վերականգնելու համար պրոցեդուրան իրականացվում է հիալուրոնաթթու պարունակող բուսթերով։
Եղանակային փոփոխություններով պայմանավորված ձմռանը մաշկի մակերևույթին կուտակվում են մահացած բջիջներ, որոնց հետևանքով ոչ միայն մաշկը կորցնում է փայլն ու էլաստիկությունը, այլև խնամքի միջոցները չեն ներթափանցում մաշկ բավարար արդյունավետությամբ։
Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս կատարել G PEEL պիլինգ, որը վերացնում է մահացած բջիջները՝ ապահովելով ավելի առողջ ու փափուկ մաշկ։
Հիշի՜ր՝ այս խորհուրդներն օգնում են ձմռանը պահպանել մաշկի առողջ ու բնական փայլը, սակայն լավագույն արդյունք ստանալու համար ընտրի՜ր խնամքի միջոցներն ու պրոցեդուրաները մասնագետի խորհրդատվությամբ՝ քո մաշկի առանձնահատկություններին համապատասխան։