Կորեական Ribeskin ապրանքանիշի էքսկլյուզիվ պիլինգը միայն Անթերիսում՝ հատկապես յուղոտ և ակնեի հակված մաշկի համար։
Ցուցումներ․
յուղոտ մաշկ
ակնեի հակված մաշկ
խցանված ծակոտիներ
պոստակնե հետքեր, լայնացած ծակոտիներ
G PEEL հավաքածուն ներառում է․
1․ GWANG Spicule- սպիկուլ փոշի՝ մեկանգամյա օգտագործման տարայով
- BHA պիլինգ
3․ Բուսթեր
4․ Անհատական կտորե դիմակ
5․ Արևապաշտպան (SPF) քսուք Առաջին փուլով կատարում ենք CO2 կարբօքսիթերապիա՝ մաշկը պատրաստելով պիլինգին։ Անհատական դիմակով ակտիվացնում ենք CO2 գելը, որը մաշկը հագեցնելով թթվածնով՝ բարձրացնում է պիլինգի արդյունավետությունը։
Հաջորդ փուլով անցնում ենք G PEEL-ին։
Ինչպե՞ս է աշխատում պիլինգը։
Սիլիցիումի սպիկուլների և BHA պեպտիդային քիմիական պիլինգի համակցման արդյունքում ստանում ենք խառնուրդ, որը տարածում ենք մաշկի մակերեսին։ Այնուհետև ակտիվացնում ենք պիլինգի աշխատանքը՝ օգտագործելով հավաքածուի բուսթերը։
Փաթեթն ավարտում ենք հավաքածուի մեջ ներառված անհատական մեկանգամյա դիմակով և արևապաշտպան քսուքով, ինչն ապահովում է մաշկի արագ վերականգնումը։
Արդյունքը տեսանելի է առաջին այցից, սակայն առավելագույն արդյունք ստանալու համար խորհուրդ ենք տալիս փաթեթը կատարել 3-5 անգամ՝ 7 օր հաճախականությամբ։
G PEEL-ն արդյունավետ է Frax/Thulium լազերներից և Deep Shoot պրոցեդուրայից 2 շաբաթ առաջ և հետո։