Երկար ժամանակ մեր թիմը փնտրում էր այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտային ունենալ դեմքի խնամքի ոսկե միջինի բանաձևը՝ աշխատել մի քանի սարքով մաշկի արտաքին և խորը շերտերի վրա՝ զուգահեռաբար չունենալով երկար վերականգնողական շրջան:
Փարիզի, Մոնակոյի, Բոլոնիայի, Կիմեսի, Դուբայի մաշկաբանական էքսպոներից ձեռք բերեցինք տարբեր սարքավորումներ, որոնք փորձարկվեցին մեկ տարի շարունակ։
Արդյունքում ընտրվեցին լավագույն սարքավորումներն ու նյութերը:
Եվ այժմ, Անթերիսը հանդիսանում է այդ բոլոր սարքավորումների և նյութերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչով որ պայմանավորված է նաև փաթեթների մատչելի գինը։
Ի դեպ, այդ գործընթացը շարունակական է, և ուսումնասիրելով պացիենտների պահանջարկը՝ մենք ապագայում ևս ունենալու ենք դեմքի խնամքի նոր փաթեթներ՝ համալրված նոր պրոցեդուրաներով։